Homepage Forums Ֆորում #1 Թեմա #3

Viewing 2 posts - 1 through 2 (of 2 total)
  • Author
    Posts
  • #11281

    Արցախում շատերն են ճանաչում գորգագործ, կարպետագործ Իրենա Թևանյանին, որի ստեղծած աշխատանքները բազմիցս հաղթող են ճանաչվել գորգագործության մրցույթներում:

    Ղազանչեցոց եկեղեցում հայտնված առաջին գորգը՝ օրհնության նշան

    Գորգագործությամբ սկսել է զբաղվել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ երկու շաբաթ անց նրան է վստահվել ամբողջ գորգի ստեղծման բարդ աշխատանքը:

    «Երբ առաջին բարդ աշխատանքս ավարտեցի,  տնօրենիս թույլտվությամբ գորգի մի անկյունում որոշեցի գրել իմ անունը»,- հիշում է Ի. Թևանյանը՝ նշելով, որ տարիներ անց իր գործած գորգը պատահաբար նկատել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ու ինքն իր համար որոշել՝ դա օրհնության նշան է, որը հուշում է՝ ճիշտ ուղու վրա է:

    Արցախյան առաջին պատերազմից հետո 12-ամյա Իրենան Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բեգիմսարով համայնքից ստիպված է եղել ծնողների հետ տեղափոխվել Սյունիք: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Շուշի:

    Ամուսնական կյանքը երիտասարդ գորգագործուհին սկսել է Բերձորում, բայց շարունակ երազել է Շուշի տեղափոխվելու մասին: Տարիներ անց՝ 2017 թ., ընտանիքը մեծ առանձնատուն է գնել Շուշիում՝ նպատակ ունենալով հիմնանորոգել ու հաստատվել այնտեղ:

    Բնակավայրից բնակավայր տեղափոխվելու ճանապարհին Իրենային ուղեկցել է սեփական արվեստանոց ու գորգագործական դազգահ ունենալու երազանքը: Ամուսինը խոստացել ու արվեստանոցի է վերածել Շուշիում գնած առանձնատան ամենալուսավոր ու ամենաընդարձակ սենյակը:

    #11309
    test01test01
    Participant

    պատասխան

Viewing 2 posts - 1 through 2 (of 2 total)
  • You must be logged in to reply to this topic.