Մուտք գործեք կամ գրանցվեք դասընթացին մասնակցելու համար։
Curriculum
- 8 Sections
- 8 Lessons
- Lifetime
Expand all sectionsCollapse all sections
- Թեմա 1. Դասընթացի ընդհանուր նկարագիրՏեսանյութում ներկայացվում է տեղեկատվական և ուսուցողական բնույթի թվով 7 տեսանյութների ամբողջական շարքի մասին հակիրճ տեղեկատվություն, որոնցից վերջինը հանդիսանում է ամփոփիչ, գիտելիքներն ամրապնդող տեսանյութ։ Թվով 7 տեսանյութներն ըստ թեմաների ներառելու են․ Աշխատանքային իրավահարաբերությունների սկիզբը. Աշխատաժամանակի տևողությունը և ընդմիջման իրավունքը. Արձակուրդի իրավունքը և տեսակները. Աշխատանքային իրավահարաբերությունների ավարտը. Գենդերային խտրականությունը և բռնությունը աշխատավայրում. Աշխատանքային իրավունքների խախտման դեպքում պաշտպանության մեխանիզմները. Ամփոփում. ի՞նչ սովորեցինք.1
- Թեմա 2. Աշխատանքային իրավահարաբերությունների սկիզբըՏեսանյութում ներկայացվում է տեղեկատվություն աշխատողի և գործատուի միջև աշխատանքային պայմանագրի կնքման և փոփոխման կարգի, աշխատանքային պայմանագիր չկնքելու հետևանքների, այլ բնույթի, օրինակ՝ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման դեպքում՝ իրավահարաբերությունների տարբերությունների և աշխատանքային պայմանագրի էական պայմանների մասին։3
- Թեմա 3. Աշխատաժամանակի տևողությունը և ընդմիջման իրավունքը.Տեսանյութում ներկայացվում է տեղեկատվություն աշխատանքի նորմալ և առավելագույն տևողության, արտաժամյա աշխատանքի, ինչպես նաև աշխատողների ընդմիջման իրավունքի մասին։ Անդրադարձ է կատարվում նաև նշված իրավունքներից օգտվող անձանց շրջանակով պայմանավորված (օրինակ՝ հղի կանանց, անչափահասների) որոշ առանձնահատկություններին։3
- Թեմա 4. Արձակուրդի իրավունքը և տեսակներըՏեսանյութում ներկայացվում է տեղեկատվություն ամենամյա նվազագույն արձակուրդի, ինչպես նաև լրացուցիչ, նպատակային արձակուրդների, դրանց տևողության և տրամադրման կարգի մասին։ Տեսանյութում հատուկ անդրադարձ է կատարվում նշված իրավունքներից օգտվող անձանց շրջանակով պայմանավորված որոշ առանձնահատկություններին (օրինակ՝ հղիության և ծննդաբերության արձակուրդ, հայրության արձակուրդ, ուսումնական արձակուրդ)3
- Թեմա 5. Աշխատանքից ազատումՏեսանյութում ներկայացվում է տեղեկատվություն աշխատանքային պայմանագրի լուծման կարգապահական (օրինակ՝ մեկ օր առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայանալու) և ոչ կարգապահական (օրինակ՝ պայմանագրի ժամկետի ավարտի) հիմքերի մասին։ Ներկայացվում է նաև պայմանագրի լուծման կարգը՝ այդ թվում՝ պատշաճ ծանուցում ուղարկելու, այլ աշխատանք առաջարկելու, վերջնահաշվարկ կատարելու հետ կապված հարցերը։3
- Թեմա 6. Գենդերային խտրականությունը և բռնությունը աշխատավայրումՏեսանյութում ներկայացվում է տեղեկատվություն խտրականության արգելքի մասին՝ ինչպես աշխատանքի ընդունվելիս, այնպես էլ աշխատելու ընթացքում և աշխատանքից ազատվելիս։ Ներկայացվում են խտրականության հիմքերը և դրսևորման եղանակները։ Տեսանյութով անդրադարձ է կատարվում նաև աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին, դրանց դրսևորման եղանակներին՝ շեշտադրելով կանանց նկատմամբ գենդերային բռնության առանձնահատկությունները։3
- Թեմա 7. Աշխատանքային իրավունքների խախտման դեպքում պաշտպանության մեխանիզմները.Տեսանյութում ներկայացվում է տեղեկատվություն աշխատանքային իրավունքների խախտումների, ինչպես նաև աշխատավայրում խտրականության և բռնության ենթարկվելու դեպքերում՝ այդ իրավունքները պաշտպանելու հնարավոր եղանակների և ժամկետների մասին: Մասնավորապես, ներկայացվում են այն մարմինները, որոնց աշխատողը կարող է դիմել, եթե խախտվել են իր աշխատանքային իրավունքները, օրինակ՝ ԱԱՏՄ, դատարան և այլն, ինչպես այն մարմինները, որոնց աշխատողը կարող է դիմել, եթե ենթարկվել է խտրականության և բռնության, օրինակ՝ ՀՀ ոստիկանություն, ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ դատախազություն և այլն։ Պաշտպանության քննարկվող մեխանիզմների շրջանակներում խոսվում է քաղաքացիական, վարչական և քրեական պատասխանատվության մասին։3
- Թեմա 8. Ամփոփում․ ի՞նչ սովորեցինքՏեսանյութում ներկայացվում է նախորդիվ ներկայացված տեղեկատվական և ուսուցողական բնույթի թվով 7 տեսանյութերի համապարփակ ամփոփումը, շեշտադրում կատարելով յուրաքանչյուր մոդուլի կարևոր կետերի վրա:1

