Ashkhatogh.am կայքէջն ստեղծվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում։
Կայէջն ամփոփում է աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ մի շարք ռեսուրսներ:
Ashkhatogh.am-ում կարող եք անցնել աշխատանքային իրավունքների վերաբերյալ դասընթաց, ստանալ Ձեզ հուզող հարցերի պատասխանները և իրազեկվել, թե ինչպես պաշտպանել Ձեր աշխատանքային իրավունքներն ու ունենալ արժանապատիվ աշխատանքային միաջավայր:
Դիմում դաշտում կարող եք անանուն ուղղել Ձեր աշխատանքային իրավունքների վերաբերյալ հարցեր և ստանալ իրավաբանական խորհրդատվություն՝ մասնագետի կողմից:
Ռեսուրսներ դաշտում հասանելի են աշխատանքային իրավունքների վերաբերյալ ուսումնասիրություններ և հետազոտություններ:
Ֆորում դաշտում կարող եք քննարկումներ բացել Ձեզ հետաքրքրող հարցերի շուրջ:
Հաճախ տրվող հարցեր բաժնում ամփոփված են բոլոր այն հարցերը, որոնց հաճախ են հանդիպում աշխատողները: Այդ բաժնում կարող եք գտնել նաև հարցեր, որոնք վերաբերում Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին:
